Հայերեն   English   Русский  

Սելենա Գոմեսը հոգեբուժական կլինիկայում է հայտնվել


  
դիտումներ: 607

TMZ պորտալի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նյարդային պոռթկման պատճառով կրկին հոգեբուժական կլինիկայում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 26-ամյա երգչուհին երկրորդ անգամ է հոսպիտալացվել: Նրան հիվանդանոց հարազատներից մեկն է տեղափոխել: Գոմեսը հաճախ է բողոքում արյան մեջ լեյկոցիտների անբավարարության պատճառով վատ ինքնազգացողությունից, ինչն այս անգամ արդեն հուզական ճգնաժամի է հանգեցրել:

Տարածված տեղեկության համաձայն՝ երգչուհին ցանկացել է հեռանալ բժշկական հաստատությունից, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել: Նա նաև փորձել է կաթիլայինը հեռացնել ձեռքից: Ներկայումս Գոմեսը բուժվում է հոգեբուժական հաստատություններից մեկում:

Ավելի վաղ ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը խախտել էր լռությունը և պատմել ալկոհոլիզմից բուժման ընթացքի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: