Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա տուժած


  
դիտումներ: 693

Հոկտեմբերի 11-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. փրկարարների անհրաժեշտություն չկա. անհրաժեշտ է շտապօգնություն:

Տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենայից առկա է քսուկայուղի և գազի արտահոսք, առկա է հրդեհի բռնկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «IVEKO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր Պ. Ա.-ն (ծնված 1966 թ.) հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: