Հայերեն   English   Русский  

Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ (տեսանյութ)


  
դիտումներ: 220

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ:

Տեսանյութը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է աշխարհահռչակ շախմատիստը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարլսենը 5 րոպեի ընթացքում 17 քայլով հաղթել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդին:

«Երկուշաբթի օրը սկսեցի Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդի հետ Մանչեսթերում կայացած խաղով, և ավարտեցի Համբուրգում` գերմանացի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ խաղով»,- գրել է Կարլսենը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը: Մրցախաղում նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: