ԱՄՆ-ում սթրեսից ազատվում են՝ կացին նետելով
Այդ մասին հայտնում է TCH-ը: Կացին նետելու հին արվեստն ամեն մեկին չի հաջողվում, առավել ևս՝ առաջին անգամից: Սակայն այդ զբաղմունքը, ինչպես հավաստում են մասնագետները, լիցքաթափվելու, լարվածությունը թուլացնելու և, ի վերջո, հեռախոսը մի կողմ դնելու լավ միջոց է:
Նշվում է, որ հաճախորդները տարբեր են՝ սկսած առաջին անգամ ժամադրված զույգերից մինչև անպատասխան սիրուց տառապողները: Նույնիսկ երեկույթներ են անում ամուսնալուծության կապակցությամբ:
Ավելի վաղ հաղորդում է եղել, որ ուկրաինացիները ստեղծել են EMtracker ժամացույցը, որը չափում է սթրեսի մակարդակը: Այդ սարքը կարող է ցույց տալ նաև կրողի ճնշումը: Android-ների և iPhone-ների հավելվածներում ցույց է տրվում օգտատիրոջ սթրեսի մակարդակը 20 տարբեր չափումների հիման վրա, որից հետո տրվում են օգտակար խորհուրդներ, թե ինչ անել: