Ադանայում սաուդական ինքնաթիռում 14 մլն. թուրքական լիրա արժողությամբ թմրահաբ է հայտնաբերվել
դիտումներ: 342
Ադանայի ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ ինքնաթիռով թմրանյութ է տեղափոխվում: Գլխավոր դատախազության թույլտվությամբ ոստիկանությունը որոշում է կայացրել ինքնաթիռում համապատասխան որոնողական աշխատանքներ իրականացնել:
Թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ադանայի օդանավակայանի բեռնափոխադրման բաժնում առգրավել են մոտ 14 մլն. թուրքական լիրա արժողությամբ 965 000 թմրահաբ: