Հայերեն   English   Русский  

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին


  
դիտումներ: 269

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարևորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում: Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: