Հայերեն   English   Русский  

Պեսկովը՝ Հելսինկիում Պուտինին և Թրամփի հնարավոր հանդիպման մասին


  
դիտումներ: 300

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպում տեղի չի ունենա: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Helsingin Sanomat թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ 2019 թ. սկզբին Ֆինլանդիայում Պուտինն ու Թրամփը կարող են կրկին հանդիպել:

«Դա իրականությանը չի համապատասխանում, ներկայումս նման ծրագրեր չկան», - պատասխանել է Պեսկովը լրագրողներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպմանը:

Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: