Հայերեն   English   Русский  

Թուրքիայում իռլանդացի զբոսաշրջիկը 35 հազար եվրո արժողությամբ մատանի է կուլ տվել


  
դիտումներ: 440

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Մարմարիսում ոսկերչական խանութներից մեկում 35 000 եվրո արժողությամբ իռլանդացի զբոսաշրջիկի կուլ տված մատանին սեփականատիրոջն են վերադարձրել: Գրում է Day.Az-ը:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 54-ամյա զբոսաշրջիկը խանութ է մտել, երբ այնտեղ ընդամենը մեկ աշխատող է եղել: Խանութի այցելուն խնդրել է մատանին մոտիկից տեսնել , իսկ այնուհետև կուլ տվել այն:

Ոստիկանությունում նա հերքել է իր մեղքը, սակայն տեսահսկման տեսախցիկի տեսանյութը դիտելուց հետո նրան ձերբակալել են: Հիվանդանոցում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատանին տղամարդու մարմնում է:

Ոստիկանությունը սպասել է, թե արդյոք մատանին կարող է բնականոն ճանապարհով դուրս գալ նրա օրգանիզմից, սակայն տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տղամարդուն այնուամենայնիվ վիրահատել են:

Զբոսաշրջիկն իր տարօրինակ վարքագիծը բացատրել է այն հանգամանքով, որ Իռլանդիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կորցրել է կնոջը, երբ մեքենան ընկել է լիճը, իսկ նրա ադամանդյա մատանին այդպես էլ չի հայտնաբերվել:

«Այս միջադեպն ինձ ադամանդե մատանիներից կախվածության մեջ է գցել: Ամեն անգամ ոսկերչական խանութներում նման զարդեր տեսնելով՝ ես կնոջս եմ հիշում», - պատմել է իռլանդացի զբոսաշրջիկը:

Նա խոստովանել է, որ նման զարդերը վերցնելու շատ մեծ ցանկություն է ադունենում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: