Հայերեն   English   Русский  

​Առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերին


  
դիտումներ: 307

Տանզանիայում անհայտ անձինք առևանգել են 43-ամյա քաղաքական գործիչ և բիզնեսմեն Մոհամմեդ Ձյուջիին՝ Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերին: Այդ մասին հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով երկրի ամենմեծ քաղաքի՝ Դար էս Սալամի ոստիկանությանը:

Անհայտ անձինք հարձակվել ենբ Ձյուջիի վրա հոկտեմբերի 11-ին, երբ նա գնում էր ամենօրյա մարզումներին Դար էս Սալամի բարեկեցիկ Oyster Bay թաղմասում գտնվող Colosseym հյուրանոցի ֆիթնես ակումբում: Առևանգողները նախապես էին եկել և հյուրանոցի մոտ սպասում էին միլիարդատերին: Ականատեսները պատմում են, որ երկու սպիտակամորթ անձինք քարշ տվեցին Ձյուջիին Toyota Surf մակնիշի ավտոմեքենան և տարան անհայտ ուղղությամբ: Առևանգողները օդ են կրակել, որպեսզի վախեցնեն ականատեսներին:

Տեղի ոստիկանությունը շրջափակել է բոլոր օդանավակայանները և քաղաքի ելքերը: Առևանգմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է երեք տղամարդ, հարձակվողների դրդապատճառներն առայժմ անհայտ են: Հետաքննությանը մոտ կանգնած անձինք տեղեկացրել են, որ Ձյուջին ազատ է արձակվել, սակայն տարածաշրջանային իշխանության ներկայացուցիչ Պոլ Մակոնդան հերքել է այդ տեղեկությունը:

Մոհամմեդ Ձյուջին ղեկավարում է Տանզանիայի METL կոնգլոմերատը, որը միավորում է տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Ընկերությունը հիմնել է Ձյուջիի հայրը 1970-ական թթ., այժմ այն գործում է Աֆրիկայի վեց երկրներում: 2018 թ. փետրվարին Forbes ամսագիրը Ձյուջիի կարողությունը գնահատել է 1.5 մլրդ դոլար: Բիզնեսմենը զբաղեցնում է 17-րդ տողը Աֆրիկայի միլիարդատերերի ցուցակում և հանդիսանում է աշխարհամասի ամենաերիտասարդ միլիարդատերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: