Հայերեն   English   Русский  

​ԵԱՀԿ Հատուկ մոնիտորինգային առաքելությունը Դոնբասում՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայտնվել է կրակի տակ


  
դիտումներ: 1011

ԵԱՀԿ Հատուկ մոնիտորինգային առաքելության (ՀՄԱ) դիտորդները կրակահերթի տակ են ընկել Դոնբասի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Դոնեցկի ֆիլտրող կայանի շրջանում:

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 8.59-ին, ՀՄԱ պարեկախումբը՝ բաղկացած 5 աշխատակիցներից, երկու զրահապատ ավտոմեքենաներով գտնվել է Н20 ավտոճանապարհին՝ Կամենկա բնակավայրից մոտ 1.5 կմ հարավ, 20 կմ Դոնեցկից հյուսիս,- հայտնել են մամլո ծառայությունում:- Պարեկախմբի երեք անդամ կանգնած էին ավտոմեքենաների մոտ, մյուսները նստած էին ավտոմեքենայում, երբ լսել են երկու գնդակի սուլոց, որոնք թռել են 10-50 բարձրությամբ իրենց գլխավերևում: Առաքելության թիմին չի հաջողվել որոշել կրակոցների ուղղությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: