Հայերեն   English   Русский  

​Եգիպտոսում 17 մարդու մահապատժի դատապարտեցին


  
դիտումներ: 369

Այսօր Ալեքսանդրիայում Զինվորական դատարանը մահապատժի դատապարտեց 17 մարդու 2016-2017 թթ. Եգիպտոսի եկեղեցիներում պայթյուններ իրականացնելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է Youm7 կայքէջը:

19 ամբաստանյալ դատապարտվել է ցմահ բանտարկության, 8-ը՝ 15 տարվա ազատազրկման:

Ըստ դատարանի տվյալների՝ մեղադրյալները պատասխանատու են 82 մարդու զոհվելու համար:

Ձերբակալվածները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու, Կահիրեում և Եգիպտոսի հարավում գտնվող Քենա գավառում դրա բջիջների ձևավորման և եկեղեցիներում պայթյունների նախապատրաստմանն ու իրականացմանն անմիջական մասնակցության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: