Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ


  
դիտումներ: 72

«Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Օրի­նակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսին գերա­զանցում է կես միլիոն դրամը: Այստեղ բնակարանների մեկ քառակուսին, եթե հուլիսին վաճառվել է 538 հազար դրամով, ապա օգոստոսին այն կազ­մել է 541 հազար 800 դրամ: Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ն հու­լիսին վաճառվել է 289 հազար 500 դրամով, իսկ օգոստոսին՝ 291 հազար դրամով:

Բնակարանները թանկացել են նաև Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում, Արաբկիրում, Շենգավիթում, Աջափնյակում: Բայց մասնա­գետները կանխատեսում են, որ մին­չև տարեվերջ բնակարաններն ավելի կթանկանան: Նրանց խոսքերով՝ Հայաստանում անշարժ գույք գնելով հե­տաքրքրված են հիմնականում Ռու­սաստանի քաղաքացիները:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաև, որ հողատարածքնե­րը, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին ոչ միայն թանկացել են, այլև թանկանալու են:

Սա, թերևս, խոսում է Հայաստանում տնտեսական վիճակի աշխուժացման մասին, ի վերջո, անշարժ գույքի գներն ուղիղ կապ ունեն երկրի տնտեսության վի­ճակի հետ: Որքան վատ է այն, այն­քան արագ է արժեզրկվում անշարժ գույքը, և հակառակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: