Հայերեն   English   Русский  

Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է սաուդցի լրագրողի մահվան ապացույցների մասին


  
դիտումներ: 61

Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշիջիի մասին արձանագրությունների առկայության մասին, որոնք հաստատում են վերջինիս մահը: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին: Գրում է Gazeta.ru-ն:

Թուրքական կողմի կարծիքով՝ տեսաձայնագրությունների և աուդիոձայնագրությունների հիման վրա լրագրողը Ստամբուլում սպանվել է Ստամբուլում՝ Սաուդյան հյուպատոսության շենքում: Դա տեղի է ունեցել այս ամսվա ընթացքում:

«Դուք կարող եք լսել նրա ձայնը և արաբերեն խոսող տղամարդկանց ձայները: Դուք կարող եք լսել, թե ինչպես են նրան խոշտանգել, ապա սպանել», - ասել է աղբյուրներից մեկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան և Էր Ռիադը համաձայնել են ստեղծել միասնական խումբ՝ ուսումնասիրելու ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշիջիի անհետացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: