Հայերեն   English   Русский  

Բենքսի նկարի գնորդը չեղյալ չի հայտարարի գործարքը


  
դիտումներ: 191

Անհայտ գնորդը, որը Sotheby's աճուրդում գնել էր «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավը, չի հրաժարվի գործարքից: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով աճուրդի տան մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1042000 ֆունտ ստեռլինգով Բենքսի կտավի վաճառքից անմիջապես հետո, դրանում թաքնված մեխանիզմ էր աշխատել, որը կտրտել էր նկարը:

Sotheby- ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Բենքսի նկարի գնորդը եվրոպացի խոշոր կոլեկցիոներ է:

«Երբ անցյալ շաբաթ աճուրդի մուրճը հարվածեց և նկարը կտրտվեց, սկզբում ցնցվեցի, բայց աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ այժմ իմ հավաքածուում կունենամ արվեստի մի պատմություն», - ասել է նկարի սեփականատերը:

Թերթը նաև նշում է, որ կտավն այժմ այլ անուն ունի՝ «Սեր աղբարկղում»:

Նախկինում ԶԼՄ-ները կանխատեսել էին Բենքսի՝ կտրտված կտավի կրկնակի աճ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: