Հայերեն   English   Русский  

Ստամբուլի միայն մեկ հիվանդանոցում տարում 1260 անչափահասի հղիության դեպք է բացահայտվել


  
դիտումներ: 177

Ստամբուլի միայն մեկ հիվանդանոցում 1 տարվա մեջ 1260 անչափահասի հղիության դեպք է բացահայտվում:

Սոցաշխատող Իջլալ Ներգիզը պարզել է, որ միայն 2017թ. առաջին 5 ամիսների ընթացքում 115 հղի անչափահաս դիմել է Ստամբուլի Քյուչուքչեքմեջե թաղամասի սուլթան Սուլեյմանի անունը կրող հիվանդանոց:

Այս թեմայի շուրջ զեկույց է պատրաստել նաև Թուրքիայի առողջապահության նախարարությունը: Համաձայն որի` 2017թ. առաջին 5 ամիսների ընթացքում անչափահասների հղիության ոչ թե 115, այլ 158 դեպք է գրանցվել: Զեկույցում նշվում է, որ 2016թ. անչափահաս հղիների ընդհանուր թիվը եղել է 1260, որից 64-ը 15 տարեկանից ցածր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: