Հայերեն   English   Русский  

«Մայքլ» փոթորիկը «աղետալի» վնաս է հասցրել Ֆլորիդայում ԱՄՆ օդային ուժերի բազային. CBS


  
դիտումներ: 43

ԱՄՆ-ում մոլեգնած «Մայքլ» փոթորիկը Ֆլորիդա նահանգում «աղետալի» վնասվվէ հասցրել երկրի օդային ուժերի Թինդալ բազային: Այդ մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների տեղեկությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ փոթորիկն ամբողջությամբ վնասել է օդանավերի սպասարկման տարածքը, ինչպես նաև լուրջ վնաս հասցրել յուրաքանչյուր շենքի: Բացի այդ, բնական աղետի հետևանքով անհետացել է Թինդալ նավամատույցը:

Հեռուստաալիքը հավելել է, որ այս պահին ռազմակայանն «անժամկետ» տարհանվել է, քանի որ բազան ամբողջությամբ հոսանքազրկվել է և հիմնական հաղորդակցությունները ևս չեն աշխատում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մայքլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: