Հայերեն   English   Русский  

​Վաշինգտոն նահանգի գերագույն դատարանը վերացրեց մահապատիժը


Այդ պատժամիջոցը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ


  
դիտումներ: 98

Վաշինգտոն նահանգի գերագույն դատարանը երեկ որոշեց, որ մահապատիժը հակասահմանադրական է: Ինչպես հաղորդել է The Seattle Times-ը, դատարանի հինգ անդամ պնդել է, որ «մահապատիժը օրինական ուժ չունի, քանի որ կիրառվում է կամայականորեն և ռասայական գործոնի ազդեցության տակ»:

«Բացի այդ, մահապատժի կիրառումը չի ծառայում որևէ օրինական պենոլոգիական [բանտերի մասին գիտությանն առնչվող] նպատակի»,- նշված է այն որոշման մեջ, որն ընդունվել է 1996 թ. կատարված սպանության գործի քննության արդյունքների հիման վրա:

Թերթը նշել է նաև, որ գերագույն դատարանի որոշման շնորհիվ Վաշինգտոն նահանգում մահապատժի դատապարտված ութ մարդ այժմ ցմահ կբանտարկվի:

Հիշեցնենք, որ 2014 թվականից Վաշինգտոն նահանգում մահապատժի մորատորիում էր հայտարարված: ԱՄՆ 50 նահանգներից մահապատիժը վերացված է 18-ում, ինչպես նաև Կոլումբիա դաշնային մարզում և Պուերտո Ռիկոյում: Առաջին նահանգը, որ 1846 թ. վերացրել է մահապատիժը, Միչիգանն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: