Հայերեն   English   Русский  

Թրամփը գնահատել է Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման դադարեցման գաղափարը


  
դիտումներ: 53

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որպեսզի Սաուդյան Արաբիան դադարի զենք գնել Միացյալ Նահանգներից: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել էր, որ պատրաստ է հասնել Միացյալ Նահանգներից Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման դադարեցմանը: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես էր եկել Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, ընդդիմադիր լրագրողի սպանության մասին հաղորդագրություններից հետո:

«Նրանք՝ սաուդցիները, 110 միլիարդ դոլար են ծախսում ԱՄՆ-ի զինվորական համազգեստի վրա և այն իրերի վրա, որոնք աշխատատեղեր են ստեղծում. մեր երկրի համար», - ասել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ չի հավանում այն գաղափարը, որ ԱՄՆ-ն այլևս 110 միլիարդ դոլար չի ստանա: Նա նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն դադարի զենք վաճառել Սաուդյան Արաբիային, ապա նրանք այդ փողերը Ռուսաստանում կամ Չինաստանում կծախսեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: