Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլի նախկին ամուսինը նույնպես ամուսնացել է, բայց ոչ արքայադստեր հետ


  
դիտումներ: 103

Սասսեքսի դքսուհի Մեգանի նախկին ամուսինն ամուսնացել է: Ըստ ամենաթարմ տեղեկությունների՝ ռեժիսոր Տրեվոր Էնգելսոնն ամուսնացել է սննդաբան Թրեյսի Կուրլանդի հետ, որի հետ երկար ժամանակ հանդիպում էր:

Հայտնի է, որ Մեգան Մարքլի նախկին ամուսինը հարսանյաց հանդիսությունն արել է Կալիֆոռնիայում՝ սեփական տանը: Եվ հետաքրքիր է, որ իր նշանադրության մասին հայտարարել է նախկին կնոջ և Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսանիքից ընդամենը մեկ-երկու շաբաթ անց:

Ինչպես տեղեկացնում է СтарХит-ը, Մարքլն ամուսնացել է Էնգելսոնի հետ 7 տարի առաջ և բաժանվել է 2013 թ.: Ամուսնալուծության պատճառները չեն հրապարակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: