Հայերեն   English   Русский  

CNN- ը պատմել է, թե ինչու է Թրամփին անհրաժեշտ եղել Քանյե Ուեսթի այցը Սպիտակ տուն


  
դիտումներ: 153

Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցակ է կազմել այն մասին, թե ինչ է աշխարհը բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին Սպիտակ տուն ռեփեր Քանյե Ուեսթի կատարած այցից հետո: Գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Քանյե Ուեսթը 10 րոպեանոց մենախոսություն է ունեցել, որի ընթացքում նա կարողացել է մի քանի թեմաների անդրադառնալ: Մասնավորապես, ամերիկացի ռեփերը պատմել է, թե ինչու չի աջակցել 2016 թ. նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հանրապետականներին իր աջակցության պատճառների մասին և թե արդյոք Թրամփին հետագայում տեսնում է նախագահի պաշտոնում:

CNN- ի փոխանցմամբ՝ Սպիտակ տուն ռեփերի կատարած այցից հետո ամերիկացիները կարողացել են նոր բացահայտումներ անել Թրամփի մասին:

Առաջին հերթին Թրամփը սիրում է մարդկանց, ովքեր հաճելի են արտահայտվում իր մասին: Ամեն անգամ Միացյալ Նահանգների նախագահը զրուցակցին խոսելու հնարավորություն է տալիս, եթե զգում է, որ տվյալ անձը պատրաստվում է գովաբանել իրեն:

Թրամփը սիրում է նաև հանրահայտ մարդկանց: Նա իրեն հավասար է զգում հանրահայտ մարդկանց կողքին:

Իսկ որ ամենակարևորն է Թրամփը սիրում է ուշադրության կենտրոնում գտնվել: CNN-ի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթին Սպիտակ տուն հրավիրելը հենց այդ նպատակով էլ եղել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: