Հայերեն   English   Русский  

Ջիմ Քերին Դոնալդ Թրամփին դավաճան է անվանել


  
դիտումներ: 421

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրին հանդես է եկել TheNewYorkerFestival փառատոնի շրջանակներում: Այս անգամ դերասանի զայրույթը սեռական բռնությունների մեջ մեղադրվող գերագույն դատավոր Բրետ Կավանոյի պատճառով, որի թեկնածություն առաջադրել էր և նշանակել Դոնալդ Թրամփը, թափվել է նախագահի վրա: Գրում է Oxu.Az-ը:

Կավանոն նշանակվեց գերագույն դատավորի պաշտոնում՝ չնայած այն հանգամանքին, որ մի քանի կանայք նրան սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրել:

Դա տեղի ունեցավ, չնայած այն հանգամանքին, որ մի քանի կանայք Քավանոյին սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրել: Քերիի կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է վերանայի նախագահական լիազորությունները: Դերասանը կարծում է, որ քիչ հավանական է, որ երկրի հիմնադիր հայրերը կարծեին, որ մի օր ինչ-որ դավաճան ղեկավարելու է ԱՄՆ-ում:

Քերիին նաև հարցրել են, թե արդյոք քաղաքականություն մուտք գործելու ցանկություն չունի: Այդ հարցին դերասանը կատակով է պատասխանել և հայտնել, որ իր ունեցած անցյալով նման բան հնարավոր չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: