Հայերեն   English   Русский  

​Facebook-ն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ հարյուրավոր էջեր է հեռացրել


  
դիտումներ: 177

Facebook-ի աշխատակիցները հեռացրել են 559 էջ և 251 հաշվառման գրանցում, որոնց միջոցով իբր համակարգված սպամներ և կեղծ տեղեկություններ են տարածվել: Այդ մասին ասվում է երեկ սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ այդմ՝ նշված էջերի և հաշիվների միջոցով «հրապարակվել են ահռելի ծավալով նյութեր», մասնավորպես՝ ցայտուն վերնագրերով հրապարակումներ, որոնք, ըստ սոցցանցի վարչակազմի գնահատականի, կոչված էին «մոլորության մեջ գցելու մարդկանց, թե դրանք օրինական հավաքատեղիներ են քաղաքական բանավեճերի համար»:

Ընկերությունում նշել են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների կապակցությամբ որոշել են ավելի խիստ ուշադրություն դարձնել աշխատակիցների կիրառած միջոցառումներին: Ինչպես մեկնաբանվում է, խոսքը «կեղծ հաշիվների կամ միևնույն անունով բազմաթիվ հաշիվների մասին է»:

The New York Times թերթը հոդված է տպագրել, որում բերվում են Facebook-ի ներկայացուցիչների մեկնաբանությունները: Դրանցից հետևում է, որ հեռացված էջերն ու հաշիվները կառավարվել են ամերիկացիների, այդ թվում և աջակողմյանների խմբերի կողմից, որոնք փորձել են ազդել ԱՄՆ-ի լսարանի վրա: Հոդվածում նշվում է, որ տված անձինք գործել են այն նույն մեթոդներով, ինչ ԱՄՆ-ի իշխանությունները վերագրում են ռուսական կողմին: Որոշ հեռացված էջեր հարյուրավոր բաժանորդներ են ունեցել:

Համաձայն թերթի մատուցած տեղեկության՝ Facebook-ը նախկինում երբեք ամերիկացիների կողմից վարվող այդքան մեծ թվով էջեր չի հեռացրել՝ կապված «ազդեցության արշավների հետ»: Այս ձեռնարկումը նպատակ ունի կանխել միջամտությունը առաջիկա ընտրություններին:

Հոդվածում բերվում է սոցցանցի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերի մեկնաբանությունը: Վերջինս ասել է, որ ընկերության համար դժվար է միջոցներ ձեռնարկել ամերիկացիների հաշիվների նկատմամբ այն պատճառով, որ երբեմն շատ բարդ է սահման գծել խոսքի ազատության սահմանափակման և ապատեղեկատվության դեմ պայքարի միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: