Հայերեն   English   Русский  

Քիրա Նայթլին խիստ քննադատել է Քեյթ Միդլթոնին


  
դիտումներ: 620

Քեյթ Միդլթոնն ապացուցել է, որ իրեն զարմանալիորեն հաջողվում է ծննդաբերությունից ժամեր անց հիասքանչ և արժանապատիվ տեսք ունենալ: Սակայն պարզվում է, բրիտանացի դքսուհու հենց այդ հատկանիշը զայրացնում է դերասանուհի Քիրա Նայթլիին: Գրում է Woman.ru-ն:

Օրեր առաջ դերասանուհին անսպասելիորեն քննադատության է ենթարկվել Քեյթ Միդլթոնին:

Բրիտանական արքայական ընտանիքի ներկայացուցիչի մասին դերասանուհին իր կարծիքն արտահայտել է «Ֆեմինիստները վարդագույն չեն կրում (և այլ սխալ պատկերացումներ)» հավաքածուի էջերում:

«Թույլ սեռ» էսսեում Նայթլին հիշեցրել է, թե ինչպես է իր երեխայի լույս աշխարհ գալուց ժամեր անց զարմանքով տեսել նորածին արքայադուստր Շարլոտային գրկած հանրությանը Քեյթ Միդթոնի ներկայանալը:

«Մենք հեռուստատեսությամբ դիտեցինք դա: Նա դուրս եկավ հիվանդանոցի պատշգամբ՝ դիմահարդարված և բարձրակրունկ կոշիկներով: Այնպիսի տեսքով, ինչպիսին նրան աշխարհն էր ցանկանում տեսնել: Թաքցնելով ցավը, տանջված մարմինը, կուրծքը և փոթորկված հորմոնները: Այո, Քեյթ, գեղեցիկ ու նորաձև եղիր և ցույց մի տուր, թե ինչ ճակատամարտում ես ստիպված եղել», - գրել է Նայթլին:

Քիրան կարծում է, որ կանայք չպետք է լռեն ծննդաբերության հետ կապված տհաճ պահերի մասին: «Ես հիշում եմ փսխումները, արյունը, կարերը: Իմ մարտի դաշտը: Պայքարը: Միթե ՞ ես թույլ սեռ եմ», - ամփոփել է դերասանուհին:

Դերասանուհին դստերը լույս աշխարհ բերել է 2015 թ.՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխայի ծնվելու նախօրեին: Հենց դա է դերասանուհուն ոգեշնչել էսսե գրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: