Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի հետ շփումների մասին


  
դիտումներ: 334

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ նորմալ համագործակցությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Գրուշկոյի խոսքերով՝ ռուսական կողմը երբեք չի խուսափել երկխոսությունից: Բացի այդ, Ռուսաստանը հստակ առաջարկություններ է արել, որոնք կարող են նպաստել եվրոպական տարածքում ռազմական իրավիճակի բարելավմանը:

«ՆԱՏՕ-ն ոչ միայն չի գնում մեր գաղափարների քննարկմանը, այլ նաև ամենակարևորը չի անում, որպեսզի ռազմական գծով վերականգնվեն նորմալ աշխատանքային կապերը», - ասել է Գրուշկոն:

Ավելի վաղ Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան չի բացառում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հրավիրում այն դեպքում, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ օրակարգի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: