Հայերեն   English   Русский  

«Վատ եմ զգում Ջոան Ռոուլինգի համար». Ջոնի Դեպը խոսել է «Ֆանտաստիկ գազաններում» նկարահանվելու մասին


  
դիտումներ: 1413

Ջոնի Դեփը պաշտպանել է ՋեյՔեյ Ռոուլինգի մեկնաբանությունները իրեն «Ֆանտաստիկ գազանները. Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին դերը վստահելու համար:

«Հարրի Փոթերի» հեղինակի սցենարով գրվող ֆիլմը համաշխարհային էկրաններ կբարձրանա նոյեմբերի 16-ին: Ֆիլմում խաղում են այնպիսի աստղեր , ինչպիսիք են օսկարակիր Էդդի Ռեդմեյնը, Ջուդ Լոուն, Էզրա Միլերը և այլք: Ջոնի Դեպը մարմնավորել է 5 մասանոց ֆիլմի գլխավոր հակահերոսին՝ Գելերտ Գրինդելվալդին:

Ջոնի Դեպի մասնակությունը ֆիլմին ի սկզբանե մեծ աղմուկ ստեղծեց, քանի որ հենց այդ նույն շրջանում դերասանի կինը՝ Էմբեր Հերդը, մեղադրեց նրան ֆիզիկական բռնության ենթարկելու մեջ: Հետագայում կողմերի փաստաբանները համաձայնության հասան, և մեղադրանքները հանվեցին: Ընդհանուր առմամբ Դեփը 7 միլիոն դոլար վճարեց նախկին կնոջը: Սակայն թեև ամուսինները համաձայնության եկան, աղմուկը չմարեց: Երկրպագուները մեղադրում էին ֆիլմի պրոդյուսերներին «բռնարարին» դեր տալու համար:

Ջոնի Դեփ

Ի վերջ, Ռոուլինգը ստիպված էր արձագանքել. «Մենք ոչ միայն կողմ ենք, որ դերաբաշխպման օրիգինալ կազմը պահելուն, այլև պարզապես երջանիկ ենք, որ Ջոնի Դեպը խաղալու է այս ֆիլմում»,- հայտարարեց գրողը:

Դեպն ինքը վերջին օրերի ընթացքում երկու հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այս մեղադրանքներին.«Անկեղծ ասած՝ վատ եմ զգում Ռոուլինգի համար, որը ստիպված է գործ ունենալ մարդկանց հետո, որոնք այդ կարծիքն ունեն: Բայց վերջիվերջո, այս իրավիճակն ուղղակի վիճահարույց է: Փաստը մնում է փաստ, որ ինձ կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Ջոանը տեսել է ապացույցները, նա գիտի, որ այդ ամենը սխալ էր և հենց այդ է պատճառը, որ նա հրապարակայնորեն աջակցել է ինձ»,- ասել է Ջոնդի Դեպը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: