Հայերեն   English   Русский  

Լեդի Գագան` հոգեկան առողջության խնդրի մասին


  
դիտումներ: 766

Երգչուհին սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում մշտապես ընկճված վիճակում գտնվել:

«Այն պահին, երբ դուք կկարդաք այս հոդվածը, աշխարհում վեց մարդ իր կյանքին վերջ կդնի՝ ինքնասպանության միջոցով», - հենց այս խոսքերով է Լեդի Գագան սկսել է The Guardian պարբերականի համար իր հոդվածը, որը գրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմի համահեղինակությամբ: Գրում է Tatler.ru-ն:

Երգչուհին, որը երկար տարիներ տառապել է հետվնասվածքային սթրեսային խանգարումից (19 տարեկանում նրան բռնաբարել են), բազմիցս ասել է, թե որքան կարևոր է հասարակության մեջ հոգեկան առողջության խնդիրների քննարկումը և շարունակում է բարձրացնել այդ հարցը լրատվամիջոցներում:

«Ինքնասպանությունն՝ ամենածայրահեղ ախտանիշն է, որը խոսում է հոգեկան առողջության ոլորտում ծայրահեղ ծանր վիճակի մասին: Վախը և թյուրըմբռնումը դրդում են մարդկանց հուսահատ գործողությունների», - գրում է երգչուհին և հավելում, որ աշխարհում ամեն տարի 800.000 մարդ որոշում է սեփական կամքով հեռանալ կյանքից:

Իր հոդվածում Լեդի Գագան մատնանշում է վիճակագրությունը և բացատրում է, թե ինչու է այս թեման վերաբերում բոլորին. «Մեզանից յուրաքանչյուր չորրորդ անձը ստիպված կլինի հոգեկան խնդիրների բախվել իր կյանքում: Բայց նույնիսկ եթե դա ուղղակիորեն չի ազդում ձեզ վրա, ապա դա կարող է անդրադառնալ մեկի վրա, որի մասին դուք հոգ եք տանում: Երիտասարդները հատկապես խոցելի են՝ ինքնասպանությունը մահվան երկրորդ պատճառն է 15-29 տարեկան մարդկանց շրջանում, նրանց կեսը հոգեկան հիվանդություն ունի 14 տարեկանից սկսած»:

Երգչուհին նաև շեշտել է, որ հիմնական սխալներից մեկն այն է, որ շատերը վախենում են խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ. «Հաճախ մենք չենք պատմում մեր ընտանիքներին և շրջապատին, քանի որ ամաչում ենք մեր հոգեկան խնդիրներից, կարծես մեր տառապանքներից անարժան կամ մեղավոր ենք դառնում»: .





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: