Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը մեկնաբանել է ամուսնու դավաճանությունները


  
դիտումներ: 875

ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն արձագանքել է ամուսնու անհավատարմության մասին լուրերին: Գրում է Gazeta.ru-ն:

Մելանյան հայտարարել է, որ նման տեղեկություններն ընդամենը ասեկոսեներ են, և որ լրատվամիջոցները տարածում են դրանք մշտապես սկանդալներ որոնելու պատճառով:

Նա նաև հավելել է, որ քաջ գիտակցում է, որ ունի շատ ավելի կարևոր խնդիրներ, որոնց վրա պետք է կենտրոնանա:

Ավելի վաղ Մելանյա Թրամփը իրեն աշխարհի ամենահալածատանջ մարդ էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: