Հայերեն   English   Русский  

«Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության կարիքը» ՀՖՖ


  
դիտումներ: 128

Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերում:

Հիշեցնենք` մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ:

«Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլասերների աջակցության կարիքը»,- գրում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: