Հայերեն   English   Русский  

Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. Ոստիկանություն


  
դիտումներ: 612

Ոստիկանությունում այսօր, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ, պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Կատարվում է հետաքննություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցից աշակերտներին և ուսուցիչներին տարհանել են, ոստիկաններն ու փրկարարները կատարել են որոնողական աշխատանքներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: