Հայերեն   English   Русский  

Երևանում անցկացվեց երիտասարդ գեղասահորդների աշխարհի գավաթի խաղարկության յոթերորդ փուլի մրցաշարը


  
դիտումներ: 196

Երեք տարի է, որ այցելուների առջև իր դռներն է բացել Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոցը:

Այնտեղ օրերս անցկացվեց երիտասարդ գեղասահորդների աշխարհի գավաթի խաղարկության 7-րդ փուլը: Մենասահորդների պայքարում հաղթեցին Ալեքսանդրա Տրուսովան /աղջիկներ, Ռուսաստան/ և Ադամ Սյաոֆիմ Ֆանը /տղաներ, ֆրանսիա/: Պարային զույգերի մրցությունում ուժեղագույնը Ալինա Ուշակովա – Մաքսիմ Նեկրասով երկյակն էր /Ռուսաստան/: Ի դեպ, տղաների մենասահքում ՌԴ-ն ներկայացրած ազգությամբ հայ Արթուր Դանիելյանը եզրափակեց լավագույն քառյակը:

Հայաստանը ներկայացրել էր հինգ մասնակիցներ /երկու աղջիկ, մեկ տղա և մեկ պարային զույգ/, որոնք մրցանակակիրների շարքում տեղ չգտան:

Եզրափակիչ փուլի մասնակիցները Երևանից մեկնեցին Կանադայի Վանկուվեր և իրենց ունակությունները կդրսևորեն աշխարհի գավաթի խաղարկության ութերորդ փուլի մրցաշարում:

Հավելենք, որ մրցումներին մասնակցեց 31 երկրի 87 պատվիրակ:

Նման ստուգատեսները զարկ կտան մեր երկրում մարզաձևի մասսայականացմանն ու առաջընթացին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: