Հայերեն   English   Русский  

Charlie Hebdo-ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը. Լուսանկար


  
դիտումներ: 1127

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, մեկնաբանել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում հոր ծաղրանկարի հայտնվելը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ազնավուրի ընտանիքը վեր է ձեր թերարժեք Charlie Hebdo-ից: Հուսով եմ, որ ձեր ընտանիքի անդամներից մեկի մահից հետո նման ծաղրանկար կպատրաստեմ և կնայեմ ձեր դեմքերին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մեծն շանսոնյեի դուստրը:

Ազնավուրի ծաղրանկարը երգիծական շաբաթաթերթի էջերում հայտնվել է մեծն շանսոնյեի մահից հետո: Ազնավուրը պատկերված է հիվանդաասենյակում՝ մկրատով թթվածնի խողովակը կտրելիս:

Ավելի վաղ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, հայտարարել էր հանուն հոր հայրենիքում հիմնավորվելու ցանկության մասին:

Շառլ Ազնավուր-ծաղրանկար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: