Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում Իրանի հետ բանակցությունների համար պայման են առաջադրել


  
դիտումներ: 351

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցել այն դեպքում, եթե Թեհրանն «իր վարքագիծը փոխելու լուրջ մտադրություն ցուցադրի»: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ճեպազրույցի շրջանակներում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:

«Նախագահը ցանկանում է լուծել խնդիրները, և եթե իրանական ռեժիմն իր վարքագիծը փոխելու լուրջ մտադրություն ցուցաբերի, ապա նախագահը պատրաստ է դիվանագիտական երկխոսությանը` խնդրի լուծման համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Հուկի խոսքերը:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Իրանը չի հրաժարվում իր միջուկային ծրագրից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: