Հայերեն   English   Русский  

Իրաքը և Սիրիան քննարկում են սահմանների վերաբացման հարցը


  
դիտումներ: 346

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին և նրա սիրիացի պաշտոնակից Վելիդ էլ-Մուալիմը քննարկել են երկու երկրների միջև սահմանի բացման հարցը։

Սիրիայի արտգործնախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ Դամասկոսում գտնվող Ջաֆերին և Մուալիմը հանգել են այն եզրակացության, որ սահմանները պետք է հնարավորինս արագ վերաբացել։

Կողմերը նշել են, որ սահմանների բացումը կնպաստի մարդկանց անցուդարձի և ապրանքաշրջանառության ակտիվացմանը, ինչպես նաև կօգնի երկու երկրներին ավելի լավ դիմակայել իրենց առջև ծառացած խնդիրներին։

Արտգործնախարարության հայտարարության մեջ, սակայն, չի նշվել, թե երկար տարիներ փակ սահմանների վերաբացմանն ուղղված քայլերը երբ են ձեռնարկվելու։ Իրաքի և Սիրիայի միջև գոյություն ունեցող 600կմ երկարությամբ սահմանին երեք սահմանային անցակետ կա՝ Ռաբիա, Էլ- Քաիմ, Էլ-Վելիդ։

Հավելենք, որ Իրաքի արտգործնախարարը երկրօրյա պաշտոնական այցով Սիրիա էր մեկնել հոկտեմբերի 14-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: