Հայերեն   English   Русский  

Դավիթ Գևորգյանը նշանակվելու է ՀՀ Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:


  
դիտումներ: 804

ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում կնշանակվեն Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները:

Մարզպետների նշանակման հետ կապված երեք հարցերը ներառված են նիստի օրակարգում:

Ըստ կառավարության համապատասխան որոշումների նախագծերի՝ ղեկավարվելով Հայաստանի Հան­րապետության Սահմանադրության 160-րդ հոդ­­վածի 2-րդ մասով` Դավիթ Գևորգյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզ­պետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Նախկին մարզպետներն աշխատանքից հեռացվել էին հոկտեմբերի 2-ին` «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: