Հայերեն   English   Русский  

Մայք Պոմպեոն սաուդցի լրագրողի անհետացման քննարկման նպատակով Սաուդյան Արաբիա է մեկնել


  
դիտումներ: 604

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիա է մեկնել, որտեղ հանդիպում կունենա թագավոր Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Պոմպեոն մտադիր է սաուդցի միապետի հետ քննարկել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացումն ու ենթադրյալ սպանությունը:

Հաշուկջին անհետացել է երկու շաբաթ առաջ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: ԶԼՄ-ները հաղորդել են, որ լրագրողին խոստանգել են և դաժանորեն սպանվել հենց դիվանագիտական առաքելության շենքում:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում այդ հաղորդագրություններին:

Ավելի վաղ CNN- ը հաղորդել էր, որ Էր Ռիադը կհայտարարի Հաշուկջիի մահվան մասին իբրև «հարցաքննության արդյունքում, որը պլանի համաձայն չի ընթացել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: