Հայերեն   English   Русский  

Տարոն Մարգարյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցված.ԱԱծ տնօրեն


  
դիտումներ: 259

«Երևան հիմնադրամի» տնօրենը պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ պետք է վճարվի առաջիկա օրերին:

«Այդ գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նա ընդունել է, որ հիմնադրամում եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ։ Բացի այդ, Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ այն ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, որ ընթացք կտրվի»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը նշեց, որ եթե գումարները վճարեվեն, Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից. «Ես հայտարարել եմ, որ ես հակված չեմ մարդկանց տանենք, լցնենք բերդերը, ներողություն այդ արտահայտության համար։ Եթե մարդը թույլ է տվել ֆինանսական չարաշահում, պատրաստ է այն վերականգնել, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է այդ գումարները վերականգնվեն պետբյուջե»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: