Հայերեն   English   Русский  

Արցախ այցելած ազդեցիկ ռուսաստանցի կանայք Բաքվի «սև ցուցակում» են ներառվել


  
դիտումներ: 273

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում Արցախ այցելած 3 ռուսաստանցի կանանց «անցանկալի անձանց ցանկում» է ներառել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակ» ներառվել են Պետդումայի միջազգային կապերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան և «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերսմեսերը:

«Նրանք, ովքեր ցանկանում են կանխել մարդկային զոհերը, չպետք է օկուպացիայի տակ պահեն այլ պետությունների տարածքները: Նրանք, ովքեր խաղաղության կոչեր են անում կանանց և մայրերին, իրենց սերունդներին չպետք է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում զինվորական ծառայության ուղարկեն», - նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ հայտնի ռուսաստանցի կանայք Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծ այցելել էին հոկտեմբերի 7-ին, որտեղ նրանք ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղության կոչերով էին դիմել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: