Հայերեն   English   Русский  

Նշանադրության մասին հայտարարությունից ամիսներ անց Արիանա Գրանդեն բաժանվել է սիրելիից


  
դիտումներ: 796

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 25-ամյա Արիանա Գրանդեն և 24-ամյա Փիթ Դևիդսոնը բաժանվել են: Գրում է Spletnik.ru-ն:

«Դա տեղի է ունեցել հանգստյան օրերի ընթացքում: Նրանք հասկացել են, որ շտապել են: Հարսանիքը չեղյալ է հայտարարվում, բայց նրանք փորձում են ամեն ինչ կարգավորել: Նրանք դեռ սիրում են միմյանց, - հայտնել է աղբյուրը:

Այս զույգի սիրավեպը բավական արագ է զարգացել: Ծանոթությունից մեկ ամիս անց Դևիդսոնը առաջարկություն էր արել սիրելիին՝ 100 հազար դոլար արժողությամբ մատանի նվիրելով: Շուտով նա տեղափոխվեց Նյու Յորքում գտնվող Գրանդեի բնակարան, և սիրահարները սկսեցին ապրել միասին: Նրանք չէին թաքցնում իրենց զգացմունքները, կիսվում սոցիալական ցանցերում համատեղ լուսանկարներով և նույնիսկ մի քանի դաջվածքներ էին նվիրել միմյանց:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ բաժանման պատճառը պայմանավորված է այն հանգամանքով, որ երգչուհին շատ մտահոգված է նախկին սիրելիի՝ Մաք Միլերի մահվան կապակցությամբ, որի հետ նա հանդիպել է երկու տարի և բաժանվել մայիսին: Սեպտեմբերի 7-ին նա մահացել էր թմրամիջոցների գերդոզավորումից: Այդ տեղեկությունից հետո Գրանդեն նույնիսկ չնախատեսված արձակուրդ վերցրեց և չեղյալ հայտարարեց մի քանի համերգ:

«Հաշվի առնելով վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, Արիանան որոշել է ընդմիջում վերցնել: Նա մոտ կլինի իր տանը և հարազատներին և կշարունակի ստեղծագործել առանց նախապայմանների: Նա շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ըմբռնման համար», - հայտարարել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: