Հայերեն   English   Русский  

է նախագծի չանցնելը դարձնել քաղաքական հիստերիայի առարկա»


  
դիտումներ: 363

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախմբում ընդգրկված Վիգեն Սարգսյանը կարծում է, որ կառավարությունը շտապողականություն է դրսեւորում ԸՕ-ի փոփոխության հարցում:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը ուշացած, ձևական և բավականին թերի քննարկում է, որովհետև Ազգային ժողովի ընտրության հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես խորհրդարանական հանրապետությունում առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը։

«Ես ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր ԸՕ նախագիծ մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում 4 ֆրակցիաներից ստեղծված աշխատանքային խմբի հետ, ավելին՝ այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային կոնսենսուսային՝ 4 ֆրակցիաների կողմից առաջարկված փոփոխություններ, հաշվի չառնվեցին նախագծում»,-նշեց նա։

Ըստ Սարգսյանի` այս քննարկումները հետնահանջ են. «Երկրորդ մեծ խնդիրը կարծում եմ, որ հետնահանջ էր այս քննարկման ոճը նախորդ ԸՕ քննարկման հետ համեմատ, որը ծնեց 4+4+4 ձևաչափ և հայտարարություն, որը բերեց թե՛ խորհրդարանում կոնսենսուսային քվեարկության և թե՛ միջազգային հանրության կողմից մեր ընտրական գործընթացի նկատմամբ մեծ վստահության և աջակցության, այս թվում՝ տեխնիկական միջոցների ներդրման հարցում և այլն։ Դա ևս չի արվել»։

Նա համոզված է՝ ընտրական օրենսգրքի նախագիծն այժմ Վենետիկի հանձնաժողովին ուղարկելը անարգանք է այդ ինստիտուտի նկատմամբ.

«Մենք այսօր իմացանք, որ ընդամենը օրեր առաջ է նախագիծը ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ ոչ վերջին տարբերակը, որովհետև վերջին տարբերակը մենք այսօր 1.30 ենք ստացել։ Պարոն Միրզոյանը ուղիղ ասաց, որ վստահ է՝ չեն հասցնելու ստանալ պատասխան, միգուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկը ինչ-որ մի կարծիք ասի, սակայն դա անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ։ Ավելի լավ էր չուղարկել այս նախագիծը, ասել, որ արտակարգ իրավիճակ է, նոր Հայաստան է և այլն»։

Նա կարծում է նաև, որ այս օրենսգիրքը այն տեսքով, որ բերվել է, ուղղակի չի արտացոլում կառավարության ծրագրի հիմնական գործնական խոստումները։

Վիգեն Սարգսյանը համոզված է, որ կառավարությունը այս նախագիծը հապճեպորեն է բերել, որ այն չանցնի և այդ չանցնելը դարձնի քաղաքական հիստերիայի և քարոզչության առարկա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: