Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից


  
դիտումներ: 449

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց:

Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:

«Այս հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականից հետո եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի 2 անգամ, ապա Ազգային ժողովը կլուծարվի և կլինեն նոր արտահերթ ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: