Հայերեն   English   Русский  

Սպասված հաղթանակ. Հայաստանի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն


  
դիտումներ: 1868

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Մակեդոնիային:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:

67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, ով հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել:

Մեր ընտրանին չդադարեցրեց ճնշումն ու կարողացավ խփել նաև երրորդ գոլը: Տուգանայանից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը:

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ավագն աչքի ընկավ կրկին տուգանայինից՝ 4:0:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: