Հայերեն   English   Русский  

Սյունիքում ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել՝ հայրը, մայրը և նրանց 3–ամյա երեխան


  
դիտումներ: 264

Դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17:40-ի սահմաններում Երեւամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետեւանքով 3 մարդ տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է եւ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը եւ երեխան:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: