Հայերեն   English   Русский  

Մայք Պոմպեոն սաուդցի ընդդիմադիր լրագրողի անհետացման պատճառով Անկարա է մեկնել


  
դիտումներ: 110

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Անկարա` քննարկելու Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման միջադեպը: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ առկա տեղեկությունների՝ Պոմպեոն կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօլուի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության մեջ մեղադրվողները կապված են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: