Հայերեն   English   Русский  

Ջասթին Բիբերի ամուսնությունը վատ է անդրադարձել Սելենա Գոմեսի հոգեկան աշխարհի վրա


  
դիտումներ: 1098

Ակնհայտ է, որ տեղեկությունն այն մասին, որ 24-ամյա Ջասթին Բիբերի և 21-ամյա Հեյլի Բոլդուինի նշանադրությունը որևէ կերպ չի ազդել 26-ամյա Սելենա Գոմեսի վրա,

չի համապատասխանում իրականությանը: People ամսագրի աղբյուրը հայտնել է, որ Սելենայի վերջին նյարդային պոռթկման իրական պատճառը հենց Բիբերի նշանադրությունն է եղել և ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, որ վերջինս Հեյլիին հանրությանը որպես իր կին է ներկայացնում: Գրում է Spletnik.ru-ն:

«Սելենան փխրուն և նուրբ ծաղիկ է, այդիսկ պատճառով Ջասթինի նշանադրությունն ու մոդելի հետ նրա արագ ամուսնությունը վնասել են երգչուհուն: Սելենան և Ջասթինը տարիներ շարունակ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել, և նրանց սիրավեպը դեռևս մանուկ հասակում է սկսել: Ջասթինը Սելենայի առաջին մեծ սերն էր, և իհարկե, նա վերջինիս ամբողջությամբ չի մոռացել», - հայտնել է աղբյուրը:

Անանուն հեղինակի խոսքերով` հենց Բիբերի և Բոլդուինի հնարավոր հարսանիքի մասին մամուլում անդադար շրջանառվող տեղեկություններն են Սելենայի նյարդային պոռթկման պատճառ դարձել:

Փորձելով անտեսել այդ տհաճ լուրերը՝ երգչուհին նույնիսկ որոշ ժամանակ հրաժարվեց սոցիալական ցանցերից, սակայն, ըստ երեւույթին, դա չօգնեց նրան, քանի որ հոգեբուժական հիվանդանոցում հայտնվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: