Հայերեն   English   Русский  

​Արցախ այցելած Լյուդմիլա Ուլիցկայան արձագանքել է Բաքվի «սև ցուցակում» հայտնվելուն


  
դիտումներ: 244

Հայտնի ռուս գրող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լյուդմիլա Ուլիցկայան մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ որոշումն Արցախ այցելելուց հետո իր անունն «անցանկալի անձանց ցանկում» ներառելու կապակցությամբ: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ուլիցկայան ընդգծել է, որ ինքը, «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերը և Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան ցանկացել են նաև Ադրբեջան այցելել, որպեսզի աջակցեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը:

«Եթե մենք բոլորս ներառված ենք այդ սև ցուցակում, մենք չենք գնա: Արդարության մասին այստեղ խոսք անգամ չի կարող լինել՝ չափազանց շատ անարդարություններ են տեղի ունենում սահմանի երկու կողմերում և առհասարակ աշխարհում: Ցավալի է», - РБК հեռուստաալիքը մեջբերում է ռուս գրողի խոսքերը:

Գրողը նաև հավելել է, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել իրավիճակը քաղաքական տեսանկյունից և որոշել, թե ով է «իրավացի և ով մեղավոր» հակամարտության մեջ, իսկ Արցախ այցելելու միակ նպատակը բանակցային ճանապարհով հակամարտության վերջ տալն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեք ռուսաստանցի կանանց Հայաստանի առաջին տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Արցախ կատարած այցի համար «անցանկալի անձանց ցանկում» է ներառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: