Հայերեն   English   Русский  

Կերչի քոլեջում իրականացված ահաբեկչության կազմակերպիչն ինքնասպան է եղել


  
դիտումներ: 512

Կերչի քոլեջում ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալն ինքնասպանություն է գործել: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Պոտենցիալ մարդասպանը ... ինքնասպանություն է գործել: Նա նույն ուսումնական հաստատության չորրորդ կուրսի ուսանող է», - հայտարարել է Աքսյոնովը:

Նրա խոսքերով՝ դեռևս անհնար է ասել, թե ողբերգությունն ինչի հետ է կապված:

«Քննչական մարմիններն աշխատում են, մարդասպանի մարմինը հայտնաբերվել է երկրորդ հարկի գրադարանում», - հավելել է նա:

Ավելի վաղ Աքսյոնովը հայտարարել էր, որ Կերչի քոլեջում ահաբեկչական հարձակման կազմակերպիչը 22-ամյա ուսանող է:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում զոհվել է 18 մարդ:

Ընդ որում՝ ահաբեկչական հարձակման գործը հետագայում քննիչերը սպանության մասին հոդվածով են փոխարինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: