Հայերեն   English   Русский  

Անհետացած սաուդցի լրագրող Հաշուկջիին խոստանգել և գլխատել են. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 588

Անհետացած սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիին մահվանից առաջ խոշտանգել, այնուհետև գլխատել են: Այդ մասին գրում է թուրքական «Yeni Şafak» թերթը՝ վկայակոչելով սպանությունների ժամանակ կատարված աուդիոձայնագրություններին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում գտնվելու ընթացքում Հաշուկջին «դաժան խոշտանգումների» է ենթարկվել: Հարցաքննության ընթացքում նա զրկվել է մատներից, իսկ այնուհետև նրան գլխատել են:

Նշվում է, որ գլխավոր հյուպատոս Մուհամմեդ Իբրահիմ ալ-Ուտեյբին հորդորել է սպանել Հաշուկջիին հյուպատոսության սահմաններից դուրս, քանի որ չի ցանկացել հետագայում հետևանքների բախվել: Իշխանությունների կողմից որևէ մեկնաբանություն դեռևս չի հնչել:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատմել էր լրագրողի անհետացման շուրջ սաուդյան իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: