Հայերեն   English   Русский  

Ընտրությունների ժամանակ աննախադեպ վերահսկողություն է լինելու. Վ. Օսիպյան


  
դիտումներ: 332

Պնդում եմ, որ ընտրությունների ժամանակ աննախադեպ վերահսկողություն է լինելու:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հարցին՝ արդյոք բացառվելո՞ւ է քրեական տարրերի ներգրավվածությունը, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց.

«Մենք չենք տարանջատում ՝ քրեական տարր, կամ՝ ոչ: Օրենքի առջև բոլորը հավասար են: Դուք 5 ամիսների ընթացքում չե՞ք հավաստիացել, որ օրենքի առջև բոլորը հավասար են: Ես շատ եմ քննադատությունների ենթարկվում, բայց որևէ մեկը թող փաստ ներկայացնի, որ ես որևէ հարցում թերացել եմ: Ոստիկանությունը պատարստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները»,-նշեց նա:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, բայց նոր մոտեցումներ եմ լինելու:

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ այսօրվա ոստիկանությունը տարբերվում է, և միայն բանիմաց և ուժեղ ոստիկանների շնորհիվ ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: