Հայերեն   English   Русский  

​Բաքվում ներկայացվել է Ադրբեջանի ազգային զբոսաշրջային բրենդը


  
դիտումներ: 4727

Ինչպես հաղորդում է trend.az-ը, այսօր Բաքվում՝ առաջին Ազգային զբոսաշրջային գագաթնաժողովում, որ անցկացվել է Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության և Զբոսաշրջության բյուրոյի նախաձեռնությամբ, ներկայացվել է երկրի նոր զբոսաշրջային բրենդը:

Բյուրոյի բերնդի և մարքեթինգի տնօրեն Ֆիդան Ալիևան ասել է, որ նոր բրենդի գլխավոր խորհրդանիշները նոր լոգոն և կարգախոսն են: Բացի այն, որ «А» տառը նոր զբոսաշրջային լոգոն է, նաև երկրի անվանման առաջին տառն է և իր ձևով հաղորդում է բրենդի իմաստը: Լոգոն անընդհատ կփոփոխվի ըստ հարթակի, որը կներկայացնի:

Նոր տուրիստական բրենդի գլխավոր կարգախոսն է "Take another look" («Նայիր ուրիշ հայացքով»):

Ֆիդան Ալիևան հավելել է, որ բրենդը պատրաստել է նշանավոր Landor ընկերությունը, որը բազմամյա և հաջող փորձ ունի այդ ասպարեզում:

Միջազգային հանրությանը նոր բրենդը կներկայացվի նոյեմբերին Լոնդոնում՝ զբոսաշրջության ցուցահանդեսում (London WTM):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: