Հայերեն   English   Русский  

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում


  
դիտումներ: 1200

Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:

Ավետիսյանների հիշատակի միջոցառում Բաթումում

Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայյության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք ասեցին հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: